Ինչո՞ւ հրաժարական տվեց Դմիտրի Մեդվեդևը. «Կոմերսանտ»-ը փակագծեր է բացել
Հրաժարական տված Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը կողմ է արտահայտվել քաղաքական համակարգի բարեփոխմանը՝ համաձայն ԱՄՆ մոդելի, հայտնում է« Կոմերսանտ »-ը:
Հրապարակման համաձայն՝ Մեդվեդևը նախագահական և գործադիր համակարգերի միաձուլման կողմնակից էր, ինչը պետության ղեկավարին դե ֆայտո կդարձներ նոր մոդելի բացարձակ ղեկավարի: Նմանատիպ քաղաքական համակարգ գործում է նաև Միացյալ Նահանգներում:
Ավելի վաղ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել: Կառավարության ղեկավարի պաշտոնի համար Պուտինն առաջարկել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, նա համաձայնություն է տվել:
Դմիտրի Մեդվեդևը կստանձնի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, որը հատուկ ստեղծված է նրա համար: