Պայթյուն` «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը (տեսանյութ)
Հունվարի 15-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: