Ադրբեջանցի ֆուտբոլիստը՝ հայ մարզչի թիմում. Հիստերիա Ադրբեջանում
Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանը: Նշանակումից հետո ակումբում իրավիճակը կտրուկ սրվել է։
«Տոբոլի» դարպասապահը Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ Էմիլ Բալաևն է։
Ադրբեջանական կողմը կարծում է, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ։ Արբեջանական լրատվամիջոցներում «հիստերիա է բարձրացել» և մասնագետները, իրենց ֆուտբոլիստին շարունակ հորդորում են լքել «Տոբոլը»։