Ռոհանին ներողություն է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել այն բանի համար, որ հանրապետության զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ խոցելու վերաբերյալ հայտարարությունը ուշացվել է: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հայտնում է TASS-ը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար: Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը և զինվորականները գան և ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,- ասել է Ռոհանին: