Արարատ գյուղում վարդենիսցի տղամարդը հեռուստացույց է գողացել
Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել:
Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 8-ին, ժամ 23.30-ի սահմաններում, կոտրել է Երևան-Մեղրի ճանապարհին` Արարատ գյուղի տարածքում գտնվող հացատան ապակիները և գաղտնի հափշտակել հեռուստացույց:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: