Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել հարցաքննող քննիչի հետ. իրավապաշտպան
Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»։