Մանուել Նոյերը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարները մտադիր են ամռանը գնելու Մյունխենի «Բավարիա»-ի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերին: Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Վերջին շրջանում վատացել է Նոյերի ու մյունխենյան ակումբի ղեկավարների հարաբերությունները այն բանից հետո, երբ գերմանական ակումբը գնեց նոր դարպասապահի:
Նշվում է, որ թուրինյան ակումբը կարող է օգտվել այդ հանգամանքից ու ամռանը գնել Նոյերին:
Հիշեցնենք, որ Նոյերը 33 տարեկան է: