Ժամանակ չունեմ. Փաշինյանը չասաց, թե ինչ գործով էր հարցաքննվում ՔԿ-ում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում և հենց քննիչի աշխատասենյակից սելֆի էր հրապարակել վերջինիս հետ:
Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո նա չի պատասխանել լրագրողի հարցին, թե ինչ գործով էր հարցաքննվում՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի:
«Հաղորդագրությունը կլինի, չեմ կարող ասել, ժամանակ չունեմ ուղղակի»,- ասել է Փաշինյանը, ում ուղեկցել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: