Խոշոր պայթյուն Իսպանիայի նավթաքիմիական գործարանում. Կա 1 զոհ և 8 վիրավոր
Իսպանիայի Տարրագոնա նահանգում գտնվող նավթաքիմիական գործարանում գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, իսկ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ: Բնակավայրում փակվել են փողոցներն ու դադարեցվել գնացքների տեղաշարժը:
Տարածքում ապրող մարդկանց խորհուրդ են տվել տանից դուրս չգալ: Բնակավայրում կա պայթյունից առաջացած ծխի ամպ: