Տասնյակ երեխաներ տուժել են ԱՄՆ-ում ՝ դպրոցների վրա նետված ռեակտիվ վառելիքի պատճառով
Մի քանի տոննա ռեակտիվ վառելիք է թափվել մարդատար ինքնաթիռից Լոս-Անջելեսում գտնվող մի քանի դպրոցների վրա: Տուժել է մոտ 60 մարդ, որոնց մեջ եղել են նաև երեխաներ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կերոսինը թափվել է միանգամից մի քանի դպրոցների վրա: Ավելի շատ տուժել են ուսուցիչները, ովքեր դեպքի պահին եղել են մանկական հրապարակում: Նրանք ստացել են այրվածքներ: Քադահիի քաղաքապետ Էլիզաբեթ Ալկանտարան նշել է.
«Դպրոցներն ամբողջությամբ մաքրվելու են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Ուսանողները հնարավորություն կունենան վերադառնալ այնտեղ վաղը: Ինձ ասացին, որ տուժածները մաշկի գրգռվածություն են ունեցել: Բայց ոչ ոք չի տեղափոխվել հիվանդանոց, բոլորին տեղում օգնություն են ցուցաբերել»:
Ընդգծենք, որ Լոս-Անջելեսից Շանհայ թռչող ինքնաթիռը թռիչքի ժամանակ ունեցել է տեխնիկական խնդիրներ, սակայն բարեհաջող վայրէջք է կատարել: