«Ժամանակ». «Շակալադնի ատնաշենի»՝ Ռուսաստանի հետ. ՌԴ դեսպանատանը իրավիճակ է փոխվել
Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ եթե նախկինում դեսպանատունը բավական հաճույքով էր շփվում հակաիշխանական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչների և ուժերի հետ, ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է:
Իշխանություններից և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանից բողոքողներին դեսպանատանը շատ հստակ հասկացնում են, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ երկրներ են, և երկու երկրների ղեկավարության միջև առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: