Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել թագավորական ընտանեկան խորհրդին
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսեի դքսուհի Մեգան Մարքլը, հրաժարվել է լսել թագուհուն բրիտանական թագավորական ընտանիքի խորհրդի ժամանակ: Այդ մասին հայտնում է Evening Standard-ը:
Ակնկալվում էր, որ Մարկլը, որ իր ութ ամսական որդու հետ մնացել է Կանադայում, բանակցություններին կմիանար հեռախոսով: Evening Standard-ի աղբյուրը պնդում է, որ արդյունքում նա և արքայազն Հարին հրաժարվել են այդ գաղափարից: Նրանք եկել են այն եզրահանգման, որ Մարքլի մասնակցությունը ընտանեկան խորհրդին անհրաժեշտ չէ: