Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի շրջանակում պահանջում են կալանավորել ՀՖՖ տեխնիկական հսկիչին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի շրջանակում։