ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված հաղորդագրությունների մասին գործի» հարցը: Համապատասխան բանաձեւի նախագիծը կազմել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող, իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտիրը (Thorhildur Sunna ÆVARSDÓTTIR): Հարցը կքննարկվի հունվարի 27-ին, հաղորդում է Turan-ը:
Զեկույցը լուրջ մտահոգություն է պարունակում՝ կապված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրի հետ, որը «համակարգային բնույթ» է կրում:
«Ամեն դեպքում կասկածներ չկան, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների երեւույթն իրական է»,- նշում է զեկուցող Էվարսդոտիրը:
Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների ցուցակների՝ քաղբանտարկյալների թիվը կազմում է 120-136 մարդ: