2019-ին Մարալիկի շրջանից 147 ծնունդ նախընտրել են Գյումրիի ծննդատունը․ նախարար (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է՝ որոշ համայնքներում ծննդատների փակումը կտանի ծննդկանների և նորածինների մահացության դեպքերի նվազեցմանը։
Նա լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ մինչ այս որոշման կայացմանը, Անի խոշորացված համայնքից, որի մեջ է մտնում նաև հայտնի Մարալիկ համայնքը, 2019-ին 147 ծնունդ նախընտրել են Գյումրիի ծննդատունը։
Ամեն դեպքում Մարալիկի և Եղվարդի ծննդատներին նախարարությունը դեռ ժամանակ կտա․ եթե ծնունդների քանակը չավելանա՝ դրանք կփակվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։