Արթուր Վանեցյանն իրազեկող հայտարարություն է տարածել
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ այսուհետ օգտվելու է նաև Թվիթերից և կից ներկայացրել սոցցանցի հղումը:
«Սիրելի հայրենակիցներ,
իմ առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու եմ նաև Twitter-ից:
Այս հարթակի ընձեռած հնարավորությունները ևս օգտագործենք ինֆորմացիայի փոխանակումն օպերատիվ և արդյունավետ դարձնելու համար»,- գրել է նա: