Հայտնի է, թե որքան գումար է վաստակել «Ռեալ»-ը Իսպանիայի սուպեր գավաթը հաղթելուց հետո
Մադրիդի «Ռեալ»-ն օրեր առաջ հաղթեց Իսպանայի գավաթը։ Արդեն այսօր իսպանական հանրահայտ AS սպորտային պարբերականը գրեց, թե խաղարկությունում հաղթելուց հետո որքան գումար է ստացել ակումբը։
Ըստ կայքի՝ մադրիդյան ակումբը վաստակել է մոտ 12 միլիոն եվրո, որն ավելի մեծ գումար է, քան մասնակից մյուս բոլոր ակումբների վաստակած գումարները։ Նշվում է նաև, որ բոլոր մյուս ակումբները միասին վաստակել են մոտ 11,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ եզրափակչում 11 մետրանոց հարվածներով Զիդանի սաները հաղթեցին Մադրիդի «Ատլետիկո»-ին։