Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր
Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով տւժած 7-ամյա երեխա:
Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ:
Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։