Նեապոլում գնացքներ են բախվել․ կան տուժածներ
Իտալական Նեապոլ քաղաքի մետրոներից մեկում իրար է բախվել 2 գնացք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ նույն գնացքի ուղու վրա միանգամից հայտնվել է 2 գնացք, որոնցից մեկը լի է եղել ուղևորներով։ Այդ պահին գծում է հայտնվել 3-րդ գնացքը, որում ուղևորներ չեն եղել։
Վթարի հետևանքով կա 13 տուժած։ Այդ պահի դրությամբ մետրոյում այլևս գնացքների տեղաշարժ չկա։
Վթարը կարող է եղած լինել մարդկային սխալի հետևանքով։