Փորձում են մեզ համոզել, որ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարական համակարգ. քաղաքագետ
Գործող կառավարության քարոզիչները փորձում են մեզ համոզել, որ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարական համակարգ: Այդ մասին իր «Բաց և փակ կառավարման համակարգեր» վերնագրով գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։
Կառավարման համակարգերը լինում են երկու տեսակի՝ բաց և փակ։
Ժողովրդավարական համակարգերի հիմնական բնութագիրը «բաց համակարգ» լինելն է։ Արդյո՞ք գործող համակարգը կարելի է կոչել «բաց համակարգ»։
Բաց համակարգերում
- չկան յուրայիններ և օտարներ,
- գործում են որոշումների ընդունման բաց և թափանցիկ ընթացակարգեր,
- ճանճերը և կոտլետները (պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները) հանրային դաշտում տարանջատված են,
- կառավարման համակարգը գործում է ըստ սահմանադրության և օրենքների,
- չկա անձի պաշտամունք,
- հանրային լրատվամիջոցները բաց են բոլոր տեսակետների համար,
- իրավապահ և ազգային անվտանգության մարմինները ներքաշված չեն քաղաքական գործընթացներում,
- անօրինական հրահանգերը իրավապահ մարմինները չեն կատարում, իսկ նման հրահանգներ տվողները պատժվում են,
- գործարար աշխարհը և կառավարության անդամները (նաև նրանց ընտանիքի անդամները) գործնական հարաբերությունների մեջ չեն գտնվում։
Այս ցուցակը կարելի է երկար թվարկել։ Ըստ դրանց կարելի է գնահատել Հայաստանի ներկայիս (ինչպես նաև անցյալի ու ապագային) իշխանությունների ժողովրդավար, կամ հակաժողովրդավար լինելը»։