Բոլորն էլ ցանկանում են ՀՆԱ-ի ցուցանիշով առաջինը լինել․ նախարարը խուսափեց (տեսանյութ)
Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որ հավանական է, 2019-ն կամփոփեն 4600-4700 դոլար մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով. Հայաստանում դա կարծում եմ՝ կլինի մոտ 4650 դոլար:
Ամփոփելով 2019 թվականի արդյունքներն ու մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ կապված ՀՆԱ-ի ցուցանիշների հետ, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Վրաստանի արձագանքներին, որով վերջիններս պնդում են, թե ՀՀ-ն իր ցուցանիշներով առավելություն չունի իրենց նկատմամբ, ապա էկոնոմիկայի նախարարի կարծիքով, դա նրանց ցանկությունն է։
«Բոլորն էլ ցանկանում են առաջինը լինել։ Այստեղ մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում, բայց կան վիճակագրության մեթոդաբանական հարցեր։ Դրանք այն առանձնահատկություններն են, որոնք ես կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան այդտեղ նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպություններով, որոնք նաև մեթոդաբանությունն են հուշում»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում