Հելսինկիի օդանավակայանում ինքնաթիռի վրայից մարդ է ցած ընկել
Ֆինլանդիայում հետաքննություն են սկսել ինքնաթիռից ընկած մարդու դեպքի մասով, ով եղել է անձնակազմի անդամներից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել Հելսինկիի օդանավակայանում այն ժամանակ, երբ ուղևորներն արդեն լքել են ինքնաթիռն ու նստել ավտոբուսներ:
Աշխատակիցը ցած է ընկել 4 մետր բարձրությունից և հոսպիտալացվել: Նրա վիճակը գնահատվում է ծանր: