Ճանապարհի փլուզում Չինաստանում. կան տուժածներ ու անհետ կորածներ
Չինաստանի Սինին քաղաքում ճանապարհի փլուզման հետևանքով կան տուժածներ և անհետ կորածներ:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կանգառում կանգնած մարդատար ավտոբուսը հայտնվել է հողի շերտի տակ,որում հայտնի չէ,թե քանի մարդ է եղել:
Փլուզման հետևանքով 15 մարդ հոսպիտալացվել է,իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած: