Հայտնի է աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն դարձել է աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը, AQI միջազգային վարկանիշային աղյուսակում առաջ անցնելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից, հաղորդում է REN հեռուստաընկերությունը:
Հունվարի սկզբին Սարաևոյում օդի որակի ինդեքսը կազմել է 236, որին համապատասխանում է «առողջության համար շատ վտանգավոր» գնահատականը:
Սարաևոյի իշխանությունները քաղաքում տագնապի ռեժիմ են հայտարարել: Բնակիչներին խորհուրդ է տրվում չբացել պատուհանները, իսկ փողոցում պաշտպանական դիմակներ կրել: Սահմանափակումներ են մտցվել նաև տրանսպորտի երթևեկության հարցում: