Արքայազն Ուիլյամն ափսոսանք է հայտնել իր և եղբոր հարաբերություններում առաջացած անջրպետի համար
Արքայազն Ուիլյամն ափսոսանք է հայտնել, որ ներկայումս եղբոր՝ արքայազն Հարիի հետ այնքան մտերիմ չեն, ինչպես նախկինում, հաղորդում է Times-ը:
Քեմբրիջի դուքսի խոսքերով, նրան տխրեցնում է այն փաստը, որ իր և եղբոր միջև առաջվա միասնությունն այլևս չկա:
Միևնույն ժամանակ, արքայազն Ուիլյամը նշել է, որ թագավորական ընտանիքը, միակ բանը, որ կարող է անել, արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի, արտոնություններից և պարտականություններից հրաժարվելու որոշմանն աջակցելն է:
Նա նաև հույս է հայտնել, որ մի օր ընտանիքի բոլոր անդամները համակարծիք կլինեն: