ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանի հետ
Այսօր՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները կլինեն շարունակական։