Հայտնի են Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցից մանրամասներ
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանում տիրող իրավիճակը և միջուկային գործարքը, սիրիական և ուկրաինական ճգնաժամերը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:
«Երկու նախագահները վերահաստատեցին իրենց ընդհանուր գաղափարները միջուկային համաձայնագրի շուրջ և այդ կապակցությամբ, կոչ են անում Իրանին արագ վերադառնալ իր միջուկային պարտավորությունների լիարժեք կատարմանը»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը մտահոգություն է հայտնել սիրիական Իդլիբում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և հայտարարել, որ անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ը շարունակի արդյունավետորեն արձագանքելու Սիրիայի ամբողջ տարածքում բնակչության մարդասիրական կարիքներին: