Լուիս Սուարեսը բաց կթողնի 4 ամիս
Կատալոնական «Բարսելոնա»-յի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վիրահատվել է։ Նա ենթարկվել ծնկի վիրահատության։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից։
Նա բաց կթողնի 4 ամիս և ամենայն հավանականությամբ ակումբը կփորձի կենտրոնական հարձակվող փնտրել։
Ընդգծենք, որ Սուարեսը ծնկի վիրահատության էր ենթարկվել նաև նախորդ մրցաշրջանում։