Աբխազիայի խորհրդարանը կքննի երկրի նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվելու է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը և նրա փոխարեն երկրի ժամանակավոր նախագահը նշանակելու հարցը, կմեկնարկի այսօր, հնարավոր է ժամը 11:00-ին: Ռիա նովոստիի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ և պատգամավոր Ասլան Բժանիան:
Նախօրեին Աբխազիայի փոխնախագահը հայտարարել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել, ստորագրել է համապատասխան փաստաթուղթ: Ռաուլ Խաջիմբան ղեկավարում էր երկիրը 2014 թվականից: 2019 թ. սեպտեմբերին վերընտրվել էր:
Հիշեցնենք, որ Աբխազիայում մի քանի օր ցույցեր էին հենց նախագահի հրաժարականի կոչերով: Ցուցարարները դժգոհ են ոչ միայն վերջին իրադարձություններից` Սուխումի կենտրոնում տեղի ունեցած կրակոցից, այլև հանրապետության ցածր սոցիալական կարգավիճակից: