Միլիարդատեր Բլումբերգը նշել է,որ իր փողերը ծախսում է Դոնալդ Թրամփից ազատվելու համար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր և ԱՄՆ-ի նախընտրական մրցավազքի մասնակցող Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ծախսում է իր ամբողջ գումարը ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ ամերիկացի ձեռներեցի՝ նրա հիմնական նպատակը Թրամփից ազատվելն է:
«Դուք ուզում եք, որ ես ծախսեմ քիչ, թե՞ շատ: Դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է Բլումբերգը:
Նա արդեն իսկ հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունից կմասնակցի 2020 թվականի նախագահական մրցավազքին: