Չավին կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն
Կատալոնական «Բարսելոնա»-յի լեգենադար ֆուտբոլիստ Չավին, ով հիմա մարզում է «Ալ-Սադդ»-ը, կարող է ամռանը գլխավորել իր հարազատ ակումբը։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։ Կատալոնական ակումբի ղեկավարները Չավիի համաձայնության դեպքում նրան կառաջարկեն 2,5 տարվա պայմանագիր։
Նշվում է, որ Վալվերդեն նոր մրցաշրջանում այլևս չի մարզի ակումբը։