Օզի Օսբորնն ու Էլթոն Ջոնը համատեղ նոր թրեք են թողարկել (տեսանյութ)
Բրիտանական լեգենդար երաժիշտներ Օզի Օսբորնն ու Էլթոն Ջոնը համատեղ թրեք են թողարկել։ Երաժշտության երկու լեգենդների զուգերգը անակնկալ է եղել նրանց երկրպագուների համար։ Երգը կոչվում է Ordinary Man: Այն հայտնվել է Օսբորնի YouTube-ի պաշտոնական ալիքում։