Թայլանդում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ
Թայլանդում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհեր: Այս մասին տեղեկանում ենք Daily News-ից:
Զբոսաշրջային ավտոբուսում եղել են թայլանդացիներ: Վթարի հետևանքով զոհվել է 5 հոգի: Ուղևորներից 4-ը մահացել են տեղում, իսկ 1-ը՝ հիվանդանոցի ճանապարհին:
7 հոգի վիրավորվել է ու հոսպիտալացվել: Վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը: