Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney-ի հետ
Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ, որի համաձայն նա հնչյունավորելու է կերպարներին, իսկ ստացված գումարները բարեգործական նպատակներով ուղղելու է «Փղեր առանց սահմանների» (Elephants Without Borders) կազմակերպությանը, որը զբաղվում է վայրի բնության պահպանությամբ և պաշտպանում է կենդանիներին որսագողերից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։