Իրանը վթարված ինքնաթիռի սև արկղերը կուղարկի Ֆրանսիա
Իրանը վթարված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի սև արկղերը կուղարկի Ֆրանսիա: Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի պետ Հասան Րեզայեֆարը:
Նա նշել է, որ Իրանում չկան տեխնիկական այն բավարար միջոցները, որպեսզի իրենք կարողանան ուսումնասիրել սև արկղերի ինֆորմացիան:
Ընդգծենք, որ սև արկղերի վերանայման խնդրանքով Իրանը դիմել էր նաև ԱՄՆ-ին ու Կանադային, սակայն նրանց կողմից պատասխան դեռ չի ստացել: