Դիպուկահար կրակից զինծառայող է վիրավորվել
Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ Խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: