Դի Կապրիոն 3 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ստեղծած «Երկնային դաշինք» (Earth Alliance) բնապահպանական խումբը 3 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին նա հայտարարել է Ինստագրամի իր էջում:
Միջոցները կուղղվեն Ավստարալիայի հրդեհներից տուժած բնակիչներին, հրշեջներին, ինչպես նաև վայրի բնությունը փրկելուն և այն վերականգնելուն: