Թրամփը խոսել է Սիրիայում գտնվող նավթային կենտրոնների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է,որ ԱՄՆ-ն Սիրիայում կարող է իր հսկողության տակ վերցնել նաև երկրում գտնվող մի շարք այլ նավթային կենտրոններ:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Նա նշել է նաև,որ թուրքական ռազմական օպերացիայից հետո Ամերիկյան զորքի Սիրիայում մնալը պայմանավորված էր նավթային ռեսուրսների վերահսկման գործոնով:
Հիշեցնենք,որ ԱՄՆ-ին շարունակում են քննադատել սիրիական նավթային կենտրոնների վերահսկողության համար: