Կաճաճկուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք
Հունվարի 11-ին, ժամը 07:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 40-50 հա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: