500 վերելակ 2020-ին կփոխարինվի նորերով. Հայկ Մարության
Մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման մեր լավ արդյունքների եւ գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել եմ վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և հավելել.
Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրենք 500 նոր վերելակ։
Փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնենք մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։