Մեգան Մարքլը մեկնել է Մեծ Բրիտանիայից
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին: Դքսուհին վերադարձել է Կանադա, որտեղ ընտանիքի և որդու հետ միասին անցկացրել է Սուրբծննդյան արձակուրդները:
Նշենք, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց առաջնեկին Կանադայում էին թողել, երբ ոչ երկար ժամանակով վերադարձել էին Մեծ Բրիտանիա և հայտարարել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչպես նաև դրանով պայմանավորված պարտականություններից ու արտոնություններից հրաժարվելու որոշման մասին: