Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետևել են կանգառից. մանրամասներ կատարվածից. Aravot.am
Երևանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչև իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:
Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել. «Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետեւող չի եղել երեւի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ: Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երեւի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել: Դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն: Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց որ երկրորդ անգամ էր ամուսնացել: Արտաշատի տղա էր, հեռվից ճանաչում եմ, բանվոր էր, եկավ, ասացի՝ Սառան դպրոց չի գալիս, խոստացավ ամեն առավոտ բերել, տանել, մի քանի օր բերեց, հետո հայրը Ռուսաստան գնաց ու էդպես...»:
Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը աշխատում է Ազատավան գյուղում գործող Գետափ տաքսի ծառայությունում, Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սառան շատ խելոք երեխա էր: Նա նաև ասաց՝ Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երևանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետեւել է առանց ճանաչելու, Սառայի հետեւից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետեւից ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում