Վրաերթ Աճառյան փողոցում
Հունվարի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 67-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել իրեն: Այս մասին տեղեկանում են Ոստիկանության պաշտոնական կայքից:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,
որը ժամը 23.10-ին ներկայացել է ՃՈ, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Կատարվում է քննություն։