Ռազմիկ Աբրահամյանի նպատակն այն է, որ մեր հայրենակիցները երեխաներ չունենա՞ն. բողոքի ակցիա` դատախազության մոտ (ուղիղ)
Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և գործով մյուս անձանց։