Հրապարակվել են Իրանում վթարված ինքնաթիռի խոցման կադրերը (տեսանյութ)
The New York Times-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իրանական հրթիռը խոցում Թեհրանից Կիև թռչող Boeing 737 ինքնաթիռը:
Տեսանյութում երևում է հրթիռի խոցման պահը և ինքնաթիռի ցած ընկնելը: Նշվում է նաև, որ տեսանյութն արված է ինքնաթիռի վթարի վայրից ոչ այդքան հեռու:
Ընդգծենք, որ ինքնաթիռի խոցման մասին նշել էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: