Խաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Հասարակություն

Փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահն առերևույթ պատճառական կապի մեջ չեն. Դատախազության պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից:

2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «OD /աջ աչք/- բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ: OS /ձախ աչք/ ակնագնդի սուբատրոֆիա: Տեսողության սրությունը Vis OD մ.շ.դ.մ. /մատների շարժումը դեմքի մոտ/ ck sph – 10.25=0.01 PO3 (նշմարում է միայն կարմիր լույսը): Vis OS=0 /զրո/, ՆԱՃ /ներակնային ճնշում/ OD 25-26 մմ/ս. ս.՝ ըստ Մակլակովի» ախտորոշումն է համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:

Ըստ եզրակացության՝ «Կ.Ծաղիկյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվելու պայմաններում պատշաճ բժշկական օգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում սույն փորձաքննության իրավասության մեջ, այն ենթակա է պարզաբանման միջգերատեսչական հանձնաժողովի կազմով փորձաքննության միջոցով»:

Այսինքն՝ կալանքի հետ հիվանդությունների համատեղելիության կամ անհամատեղելիության հարցը կարող էր որոշվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների ստացման հիման վրա:

Հարկ է ընդգծել, որ չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը:

2020թ. հունվարի 7-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Կ. Ծաղիկյանը մահացել է, ըստ նախնական տվյալների, լրիվ այլ հիվանդության՝ «քրոնիկական երիկամային անբավարարություն, պոլիօրգանական անբավարարության» պատճառով։ Այսինքն, զուտ նախնական տեղեկատվությամբ՝ մահվան պատճառ հանդիսացած և փորձաքննության եզրակացությամբ նշված հիվանդությունները նույնը չեն: Այլ կերպ ասած՝ փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահը, ըստ նախնական տվյալների, առերևույթ պատճառական կապի մեջ չեն:

Միաժամանակ, Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները: