Նիկոլ Փաշինյանը կարգապահական տույժ է կիրառել պաշտոնյայի նկատմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգապահական տույժ է կիրառել Ավետիք Քերոբյանի նկատմամբ։
«Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը», - ասված է վարչապետի որոշման մեջ։