Որքան շատ ծնունդ ունեցող հիվանդանոց եղավ, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերությունը․ Թորոսյանը` Մարալիկի ծննդատան փակման մասին
Առողջապահության նախարարությունը որոշել է՝ վերանայել Հայաստանում ծնունդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը, ինչի արդյունքում էլ ոչ միայն Մարալիկի, այլև մյուս բուժհաստատությունների ճակատագիրը։
Այդ մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց նախարար Արսեն Թոորոսյանը՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակման որոշմանն ու քաղաքացիների կողմից փողոցը փակելու ակցիային։
Նրա որակմամբ, ժամանակին նախարարության կողմից ծննդատներին տրվում էին չհիմնավորված կարգեր, ըստ որոնց որոշվում էր նաև այդ ծննդատան ֆինանսական փոխհատուցման հարցը։ Թոորոսյանը վստահեցնում է, որ դրա համար էլ կազմվել է հարցաշար, որի մեջ ներառված էին թե շենքային պայմանները, թե սարքավորումներով հագեցվածությունը, թե բաժանմունքների առկայությունը, թե բժշկական կադրերով հագեցվածությունը, թե կադրերի մասնագիտական պատրաստվածությունը և ծնունդների քանակը։
«Եթե կա որևէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, և կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանաշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է։ Թույնը կարելի է կիրառել նաեւ ծնունդօգնության վրա, որտեղ կա. մանկական եւ մայրական մահացությունը կանխարգելելու խնդիր»,-ասաց Թոորոսյանը։
Նրա խոսքով, այս սկզբունքով էլ հենց նախարարությունն առաջնորդվել է՝ ծննդատան փակման որոշումն ընդունելիս և 150 ծնունդը որպես ամենացածր շեմ ընդունելիս։ Այս որոշումը չի տարածվել միայն Բերդի, Ճամբարակի և Մեղրիի դեպքում, քանի որ այս համայքների հեռավարությունը որոշումը խնդրահարույց էր դարձնում։
Ինչ վերաբերվում է Մարալիկին, ապա, նախարարի գնահատմամբ, 20-30 կմ հեռավորույթունը հարևան համայնքի ծննդատնից՝ հաղթահարելի է։
«30 կմ-ը հաղթահարելն հեշտ է, ավելի բարդ է երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ՝ մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ խորհուրդ ենք տալիս նրան՝ ավելի շուտ հոսպիտալացվել»,-ասաց նախարարը։
Նա նշում է, որ որքան շատ ծնունդ ունեցող հիվանդանոց եղավ, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերությունը։