Լեոնարդո դի Կապրիոն փրկել է տղամարդու, ով 11 ժամ ջրի մեջ է անցկացրել
«Տիտանիկի» աստղ Լեոնարդո դի Կապրիոն մի քանի ժամ իր զբոսանավում փնտրել է մի մարդու, ով ընկել էր օտար նավի վրայից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանալիս է եղել Կարիբյան ծովի ափին։ Նավով զբոսնելիս նա ռադիոյով լսել է մի նավապետի լուր, ով նշել է, որ իր ուղևորին կորցրել է։ 24-ամյա ֆրանսիացին հարբած վիճակում ընկել է ծովը: Դի Կապրիոն ազդանշան է տվել նավապետին և սկսել որոնել։ Որոշ ժամանակ անց նա ծովում մի տղամարդու ձեռքեր է տեսել, ով օգնություն կանչելիս է եղել։
Տղամարդը 11 ժամ եղել է ջրի մեջ։ Ուշքի գալուց հետո է նա միայն հասկացել, որ իրեն փրկել է դերասանը։