Կիլիան Մբապեն խոսել է իր պայմանագրի երկարացման հարցի շուրջ
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է իր պայմանագրի երկարացման հարցին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․
«Ամեն ինչից առաջ ես պատրաստ եմ ֆուտբոլ խաղալու։ Սրան կարող եմ ավելացնել, որ հիմա հունվարն է ու մրցաշրջանի ամենակաևոր հատվածը, որի ընթացքում մենք պայքարում ենք մրցանակների համար։ Մտածում եմ, որ հիմա ամենահարմար պահը չէ փոթորիկ ստեղծելու։ Թիմը հանգիստ է, բոլորը քայլում են վստահ և հիմա հարմար պահը չէ ներքին հարցերին պատասխանելու համար»։
Ընդգծենք, որ Մբապեին ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ը։